Անցնել բովանդակությանը

«Ամպի մովը ընկավ ծովը…»

1896

Ամպի մովը1 ընկավ ծովը՝ Շափաղ2 դիպավ քարափին. Կըշընկշընկա սուսան3-հովը.— Ես նըստեր եմ ծովափին։ Վազեց մարալն4 դուման5-սարեն, Ծովում լողցավ ու արծավ6, Վազեց աղբերս7 թըշնամու դեմ՝ Գիշերն անցավ, չըդարձավ։ Ջա՛ն, մարա՛լ ջան, ասա՝ էսօր Աղբերս ո՞ւր ա, — չե՞ս տեսեր, Նեղն է՞ ընկեր, հասնիմ էնոր, Մեջքըս դեմ տամ քանց ժեռ8-լեռ…

1896, Երևան

Ծանոթագրություններ

  1. 1 մով — կապտավուն մշուշ, երանգ։
  2. 2 շափաղ — ջրի ցայտ, շիթ։
  3. 3 սուսան — շուշան (ծաղիկ)։
  4. 4 մարալ — վայրի եղնիկ, եղջերու։
  5. 5 դուման — մառախուղ։
  6. 6 արծալ — վերանալ, անհետանալ, հեռանալ (բարբառային)։
  7. 7 աղբեր — եղբայր (բարբառ)։
  8. 8 ժեռ — կարծր ժայռ, ապառաժ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1896 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12