Անցնել բովանդակությանը

«Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար…»

1894

Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար, Նրանց աչքերը ինձ չեն ողջունում. Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում… Իմ ընկերները — իմ խոր մըտքերն են, Որ վեհ թևերով անհունն են պատում. Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են, Որ վըշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…

1894, Լայպցիգ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1894 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8