Անցնել բովանդակությանը

«Այն վառ աստղերը, որ ջինջ երկնքից…»

1899

Այն վառ աստղերը, որ ջինջ երկնքից Իմ սրտի խորքում բուրմունք են ծորում, Լուռ ասում են ինձ. — «Տես մեզ. — մենք անվերջ, անհուն երկնքում Միշտ թափառում ենք. Ի՜նչպես կարող է վեհ, վսեմ ոգին Կապվի, շղթայվի Իր ստրուկների և տերերի հետ. Ե՛լ և թափառի՛ր, ո՛վ ազատ ոգի…» — Այսպես են խոսում վառ աստղերն ինձ հետ…

1899

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10