Անցնել բովանդակությանը

Մեռելոց

«Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածու · 1913

Երեկոն անձրևոտ էր ու թաց։ Փողոցները — դատարկ, անաղմուկ։ Ու քամին էր անցնում սրընթաց Ու տամուկ1: Ու գիշերը իջնում էր մթին. Երևում էին մութ հեռևում Փողոցի կրակներն երերուն՝ Հանձնված ամոթին ու ստին։ Ու գնում էի ես համրընթաց, Ինքս ինձ քո անունը ասում։ Հեռևում ինչ-որ մեկը խնդաց Փողոցի անձրևոտ երազում։ Ու օրհնում էի ես իմ սրտում Մոռացված դամբարանը քո մութ։ Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,— Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ…

Ծանոթագրություններ

  1. 1 տամուկ — խոնավ. գոլորշիներով հագեցած, թաց, թրջված, ջրակալած

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Մեռելոց» բանաստեղծությունը (1913, «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուից) մահվան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1913 թ.
Ժողովածու Երեք երգ տխրադալուկ աղջկան
Տողերի թիվ 16