Ուրվականս նոր
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916
Չեմ ճանաչում ինքս ինձ,
Չգիտեմ ես էլ,
Թե ո՞վ խլեց ինձանից
Մի ոսկի տեսիլ։
Փողոցներում — հեռավոր
Ու անմարդ, ու մութ,
Ես տեսնում եմ դեմքս նոր՝
Անորոշ ու սուտ։
Ես տեսնում եմ՝ մշուշում
Մեկը, մոլորված,
Դեգերում է ու հիշում
Դարպասները բաց…
Դարպասները, որ երեկ
Փակվեցին մթում,
Որ շրջիկը, հուսաբեկ,
Չդառնա էլ տուն…