Անցնել բովանդակությանը

«Տեսնում եմ՝ արևի վրա…»

«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921

Տեսնում եմ՝ արևի վրա Վրնջում են ձիեր ոսկենալ, Մերկացել են աղջիկները խելառ, Ու ծծում են շրթերը նրա։ Բորբոքվել են շրթերը շոգ, Համբուրում, բուրում են կեզ, Վախենում են — մնան անշող.— — Ախ, այնպե՛ս ուզում եմ — քեզ։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Տեսնում եմ՝ արևի վրա…» ութնյակ բանաստեղծությունը (1921, «Ութնյակներ արևին» ժողովածուից) արևի և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Ութնյակներ արևին
Տողերի թիվ 8