Անցնել բովանդակությանը

«Ու նորից ելած խնդավառ…»

«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921

Ու նորից ելած խնդավառ, Օրերի կապույտ բանտում, Ցրում է լո՛ւյս ու գոհար, Ծփում է ու վառ խնդում։ Ով որ կա խեղճ ու անտուն, Ով որ կա մերկ ու վհատ — Թող այսօր խնդա խնդուն, Թող լինի լուրթ ու զվարթ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ու նորից ելած խնդավառ…» ութնյակ բանաստեղծությունը (1921, «Ութնյակներ արևին» ժողովածուից) ուրախության և արևի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Ութնյակներ արևին
Տողերի թիվ 8