«Փայլում են ոսկի սվիններ…»
«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921
Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լա՛վ է զինվել ու զինել
Արևով, արյունով, — ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի՛ սվիններ…