Անցնել բովանդակությանը

Քո՛ւյր, գուցե՜ չըկանք…

«Հրո երկիր» ժողովածու · 1916

Քո՛ւյր, գուցե՜ չըկանք… Գուցե մեկը, — ո՞վ — Երազել է մեզ Անլույս գիշերով… Թվում էր հոգուս, Թե երկուս ենք մենք, Բայց, նայի՛ր, հիմա Դարձել ենք — երեք… Երկուսս էլ հիմա Կանչում ենք նրան — Փնտրելով կորած Ուղիները Տան։ Կամուրջներ չկան։ Իսկ գետը — վարար։ — Փնտրելով նրան, Փնտրում ենք իրար…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Հրո երկիր
Տողերի թիվ 16