Անցնել բովանդակությանը

Ես ի՞նչ անեի…

«Հրո երկիր» ժողովածու · 1916

Ես ի՞նչ անեի, քույր իմ, երբ չկար Այլևս ոչինչ. Ո՛չ կապույտ հոգուս թևը խելագար, Ո՛չ կույս աչքերիդ ձյունը ամոքիչ1: Ձեռքերդ՝ նիհա՜ր, դալկացա՜ծ2, ծարա՜վ, Պարզել էիր դու — Ո՞վ գիտե, արդյոք Հյուսի՞ս, թե Հարավ, Թե՞ — դեպի ստվերն Արևի— հոգու… Ես ի՞նչ անեի, ի՞նչ աներ հոգիս, Որ կանչում էր Քե՜զ — Ու Քո հո՜ւշ դարձած երազը մոգիչ3, Երազը ձյունե, երազն — արևկե՜զ4

Ծանոթագրություններ

  1. 1 ամոքիչ — ամոքող, մեղմացնող, սփոփիչ, ցավերը մեղմացնող, հանգստացնող
  2. 2 դալկանալ — դալուկ (դժգույն, գունատ) դառնալ, գույնը գցել, դեղնել
  3. 3 մոգիչ — մոգող, հմայող, թովիչ, դյութող
  4. 4 արևկեզ — արևակեզ, արևից կիզված՝ խանձված
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Հրո երկիր
Տողերի թիվ 12