Անցնել բովանդակությանը

Պրինցեսա մահ

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1921

Նվարդին ու Գոհարին Սպիտակ վարդեր կան շրթերի վրա քո, Աչքերիդ լճի մեջ — մոռացման թերթեր։ Հավիտյան հանգել է աչքերիդ կրակը Ու բացվել են տեղը սպիտակ վարդեր։ Դու խաղաղ նիրհել ես, հավիտյան լռել ես Եվ այնպե՛ս է քաղցր լռությունը քո, Որ մի պահ մարել եմ առաջվա հրերս Ու խմում եմ նիրհդ՝ լուսավոր ու գոհ։ Ախ, կարծես թե սիրտս քեզ դարե՛ր սիրել է Ու գտել է լույսդ դագաղում հիմա. Քո գունատ աչքերը, քո մաքո՛ւր աչքերը Իմ հոգին գերել են, օ, պրինցեսա Մահ… Եվ ահա թեքվել եմ ու դողդոջ շրթերս Համբուրում են կարծր քո ճակատը սառ — Համբույրով տալիս եմ կարոտի վարդերս՝ Քո լուսե հուշի հետ մոռացմա՜նը տար…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 17