Անցնել բովանդակությանը

Դու իմ գարնան առավոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1920

Դու իմ գարնան առավոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա. Դու հարազա՛տ, սրտիս մոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա։ Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ, Ամռան կեսօր դու իմ տոթ — ինչպես կանչեմ քեզ հիմա։ Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած, Անուշացած մրգի հոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա։ Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր Եվ իմ սրտով արյունոտ — ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա։ Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ Ու բերել է մահվան բոթ — ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…

1920

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1920 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 10