Անցնել բովանդակությանը

Տրիոլետ Լ․ Բ-ին

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1921

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի. Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի — Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս։ Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս, Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի. Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Տրիոլետ Լ․ Բ-ին» տրիոլետ բանաստեղծությունը (1921, «Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) կյանքի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Տրիոլետ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 8