Անցնել բովանդակությանը

«Նետե՜լ է երկաթե մի ձեռք…»

«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921

Նետե՜լ է երկաթե մի ձեռք Դեպի վեր ոսկի մի ծնծղա1. Բռնկվել է ոսկի ծնծղան, Դարձել է արնածոր մի վերք։ Վառվել է երկնքում հակինթ Ու ծորում է արյունը յուր կեզ,— Զոհվե՜լ է երկնքում վճիտ.— Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.

Ծանոթագրություններ

  1. 1 ծնծղա — հարվածային երաժշտական գործիք, փխբ. գովասանք, փառաբանություն։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Նետե՜լ է երկաթե մի ձեռք…» ութնյակ բանաստեղծությունը (1921, «Ութնյակներ արևին» ժողովածուից) արևի և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Ութնյակներ արևին
Տողերի թիվ 8