Անցնել բովանդակությանը

«Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,…»

«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ, — Արև՜ դարձիր — արևահամ — ամոքիչ։ Ուրիշ ոչինչ չի՜ կամենա սիրտը իմ.— Ողջը — հրին, արնանման արևին։ Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն, Տենդը արյան — արևահամ խնդություն։ Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ. — Ո՞վ է քեզ պես արևահամ — ամոքիչ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,…» ութնյակ բանաստեղծությունը (1921, «Ութնյակներ արևին» ժողովածուից) արևի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Ութնյակներ արևին
Տողերի թիվ 8