Անցնել բովանդակությանը

Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ։ Սենյակս անլույս է ու լուռ է գիշերը։ Գիշերը մթի մեջ հոսում ու խոսում է. Կասկածը ու ահը իմ սիրտը մաշել են։ Լռել եմ։ Լսում եմ։ Անծա՜յր է գիշերը։ Իսկ մութը մանվում է, մանվում է, մանվում է։ Իսկ սիրտս բոլո՜ր այն ահերը հիշել է. Ահով ու մահով, ախ, լցվել է իմ տունը։ Պոկում են ծերպերը։ Մթում քրթմնջում են։ Անտես փսփսում են — ու սիրտս լսում է։ Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը— Մահո՜ւ պես դժվար է անլույս սպասումը…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ» բանաստեղծությունը («Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) մահվան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12