Անցնել բովանդակությանը

«Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած, Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։ Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան— Մանուկների նման հուր — օրերս հին ու անցած։ Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր, Անցորդների պես մոլոր — օրերս հին ու անցած։ Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց — Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած։ Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր Ու հորանջում են տխուր — օրերս հին ու անցած։ Եվ չեն կանչում ոչ-ոքի. մտորում են ու լռում.— Քո՜ւն են փնտրում ու անդորր — օրերս հին ու անցած։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12