Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ
«Տաղարան» ժողովածու · 1921
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ։
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում. — բոլո՜րը քեզ..։
«Տաղարան» ժողովածու · 1921
Ստեղծագործության մասին