Անցնել բովանդակությանը

Ինչքան զանգ են տալիս - իմ միտն ես գալիս

«Տաղարան» ժողովածու · 1921

Ինչքան զանգ են տալիս — իմ միտն ես գալիս` Զանգի նման անուշ, հալա՜լ ես, գոզալ։ Ինչքան գարուն բացվի — դու հետն ես գալիս՝ Գարնան ջրի նման վարար ես, գոզա՜լ։ Ոնց որ պանդուխտ ըլիմ աշխարհում հիմի, Անունիդ ո՜ւխտ ըլիմ աշխարհում հիմի, Ասես թե` թո՜ւղթ ըլիմ աշխարհում հիմի — Գարնան քամու նման տարար ես, գոզա՜լ։ Չես հասկանա իսկի, թե ի՞նչ ես արե։ Հազար մարդ ես էշխից գերեզման տարե։ Էշխդ օսկե գրիչ, սիրտս դա՜վթար է — Արնե գրով գրած զարա՜ր ես, գոզա՜լ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 12