Անցնել բովանդակությանը

Ինչքա՜ն կանչես ու տաղ ասես, խելքի արի՝ բա՛վ է, էլի

«Տաղարան» ժողովածու · 1921

Ինչքա՛ն կանչես ու տաղ ասես, խելքի արի՝ բա՜վ է էլի, — Առանց անգին գոզալի էլ աշխարհը լեն, լավ է էլի։ Ինչքան էլ խաս, ատլաս հագնի, երեսը ալ, գոզալ անի — Աքլորների հոգի հանող սիրեկանդ հա՜վ է էլի։ Ինչքան էլ ֆանդ, զար ունենաս, ինչքան էյթիբար ունենաս` Սիրող սիրտը ծովըն ընկած անօգնական նավ է էլի։ Թեկուզ սիրի, գիրկդ ընկնի, դնես օսկե ղափազի մեջ — Կնկա էշխը հոգի հանող անհանգչելի ցավ է էլի։ Վա՜յ քեզ, Չարենց, լա՜վ իմացի, խելքդ թող միշտ գլխիդ մնա` Ամենասուրբ խոսքը կնկա արյունաքամ դա՜վ է էլի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 10