Անցնել բովանդակությանը

Հիմի շատ են երգիչները - հոգու ուզած տաղը չկա

«Տաղարան» ժողովածու · 1921

Հիմի շատ են երգիչները — հոգու ուզած տաղը չկա, Ամենայն տեղ խնդություն է` սրտի ուզած խաղը չկա, Ուր ոտ կոխես — բաղ է հիմի, շահնշահի բաղը չկա, Ման եմ գալիս քուչա-քուչա — սիրեկանի թաղը չկա։ Ես ո՞ւմ ասեմ երգս հիմի` ոչ դու կուզես, ոչ էլ յադը, Թեկուզ անուշ տաղերիցս չէ հեռացե Ասսու մատը։ Ոչ-ով ուզեց ականջ դնի, իմանա սրտիս գանգատը՝ Ուզում եմ սիրտս հովանա` արտասուքի շաղը չկա։ Ասում եմ թե` թողնեմ սազը, ամենքի պես մարդ ըլիմ ես, Թե որ վարդ եմ — փուշ ունենամ, անհասնելի վարդ ըլիմ ես, Դուշմանի հետ դուշման ըլիմ, վատերի հետ վատ ըլիմ ես, Որ ինձ կարոտ ամեն անգամ ասեն` սուփրի աղը չկա։ Մարդիկ են փուչ ու բեդամաղ — աշխարհը լեն, լավ է, Չարե՜նց, Մարդու խոսքը մարդու սրտին անհանգչելի ցավ է, Չարե՜նց, Ականջ արա ազդու խոսքիս` ասում եմ թե բավ է, Չարե՜նց, Քեզ չեն սիրի, քանի որ քո սրտի տված դաղը չկա։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 16