Անցնել բովանդակությանը

«Ի՞նչ ես արդյոք՝ չգիտեմ, ես չգիտեմ մինչ հիմա…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1919

Ի՞նչ ես արդյոք՝ չգիտեմ, ես չգիտեմ մինչ հիմա, Գիտեմ միայն, որ դու կաս՝ անհերքելի, որպես մահ, Ու անխուսափ, որպես օր, որ բացվում է ու մարում — Եղել ես դու, այժմ կաս — ու կլինես աշխարհում։ Օրերիս պես, որ անցան — անմխիթար դու անցար, Արևի պես այսօրվա — դու վառել ես իմ ներկան, — Եվ ես գիտեմ, որ կգաս՝ մխիթարիչ ու պայծառ — Օրերի պես, որ դեռ նո՛ր պիտի բացվեն, պիտի գան։ Օրերի պես գույնզգույն — բացվում ես դու ու մարում, Նո՛ր ես ընդմիշտ ու անդարձ՝ հավերժորեն քաղցր, խոր. Եվ ես գիտեմ՝ կլինես դու՝ պայծառ ու լուսավոր — Քանի ապրում եմ ես դեռ, քանի դեռ կամ աշխարհում։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ի՞նչ ես արդյոք՝ չգիտեմ, ես չգիտեմ մինչ հիմա…» բանաստեղծությունը (1919, «Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) մահվան և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12