Անցնել բովանդակությանը

«Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1919

Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են. — Կարմիր են, կրակե, — բայց, ախ, անամո՛ք են։ Եվ ո՞վ կկանչի նրանց, որ կյանքում այս Մենակ են, տխուր են, տխուր ու անօ՛գ են… Նվում է սրտիս մեջ ծանոթ մի մորմոք հին. — Լույսերը հեռո՛ւ են, անփո՛ւյթ են, անհո՜գ են…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 6