Անցնել բովանդակությանը

«Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի…»

«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921

Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի, Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ. Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի. Օրերը — տոթ, ձիերը — վառ, վազքը — խելառ։ Լո՛ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա, Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան. — Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա. — — Ախ, վա՜յ նրանց, որ չապրեցին ու չտեսան…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի…» ութնյակ բանաստեղծությունը (1921, «Ութնյակներ արևին» ժողովածուից) կյանքի և արևի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Ութնյակներ արևին
Տողերի թիվ 8