«Իմ ուղեղը բորբոք, կրակուն՝…»
«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921
Իմ ուղեղը բորբոք, կրակուն՝
Ալ գծեր ծփծփան, հուրհուր.
Լափլիզում, սրբում է մի հուր
Իմ ուղեղը բորբոք, կրակուն։
Հղանում են դեմքեր ոսկեման,
Գալարվում են կրքեր բորբոք, —
Ախ, ուղեղս — ա՜րև ալվլան
Ու աշխարհը — ցնորք է մի շոգ։