Անցնել բովանդակությանը

Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ ասում

«Տաղարան» ժողովածու · 1921

Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ ասում։ Մոռցել եմ էշխիդ անունը, հարցնողաց` վերք եմ ասում։ Էշխդ հին յարա է, գոզալ, վառվում է կրակի նման — Ու էն յարեն տվող ձեռքին շահնշահի ձեռք եմ ասում։ Գանգատ չունեմ սրտիս միջին. սիրեկան պատկերքիդ նման Սիրում եմ սրտիս մոխիրն` անմահական բերք եմ ասում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 6