Անցնել բովանդակությանը

Հազար ու մի գիրք կարդացի - ամենից լավ տաղն է էլի

«Տաղարան» ժողովածու · 1921

Հազար ու մե գիրք կարդացի — խելացի գիրք չտեսա, Հազար կնկա գիրկն ընկա — սիրեկան գիրկ չտեսա։ Հասա մինչև Ֆռանգստան, երգ ու տաղեր լսեցի — Սայաթ-Նովի ձիրքի նման երկնալին ձիրք չտեսա։ Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի` Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա։ Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի — Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա։ Ամեն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի — Բաղերն ընկա` քեզնից անուշ ու հասած միրգ չտեսա։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Հազար ու մի գիրք կարդացի - ամենից լավ տաղն է էլի» բանաստեղծությունը (1921, «Տաղարան» ժողովածուից) արվեստի և իմաստության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ բաժանված 5 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 10