Անցնել բովանդակությանը

«Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1920

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել, Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել։ Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան՝ Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել։ Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել։ Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան. Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել։

1920

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1920 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 8