Անցնել բովանդակությանը

«Ճանապարհը — գորշ, փոշապատ, ոլոր…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916

Ճանապարհը — գորշ, փոշապատ, ոլոր։ Տերևթափ ծառեր։ Խամրել են գարնան գույները բոլոր։ Այդ ո՞վ է արել։ Պարզ, մարմանդ մշուշ։ Նայում եմ հեռուն — Դաշտերին, ծովին։ Ինչո՞ւ է հոգին տրտմորեն լռում Աշնան օրերին։ Ու գույները — գորշ, ու գունատ, ու պաղ, Ու անմխիթար։ Եվ հոգի կրծող կսկիծը, որ՝ ա՛խ — Անդա՛րձ չգտար…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12