Անցնել բովանդակությանը

«Այս շենքի վրա ամպերն են թառել…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916

Այս շենքի վրա ամպերն են թառել, Քնել է քամին։ Մեկը սենյակում կրակ է վառել Իրիկնաժամին։ Կրակ է վառել, իսկ ինքը չկա։ Դատարկ սենյակում Կախված է պատկերն օտար աղջկա։ Լույսը չի հանգում։ Քնել է քամին։ Ու ծառերը մունջ Նիրհել են մուժում։ Իսկ կրակը դեռ վառվում է անխոնջ Ներսը — մշուշում։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Այս շենքի վրա ամպերն են թառել…» բանաստեղծությունը (1916, «Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) քաղաքի և լույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12