Անցնել բովանդակությանը

Կարինե Քոթանճյանին

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916

Գիշերը հոգնած նստել սենյակում, Նայել շորերիդ ծալքերին լուսե, Ու լույսը լամպի տխրությամբ անհուն Գուրգուրե հոգուս հոգնությունը սև։ Լուռ, անձայն նստել մի բաժակ թեյի։ Ձեռքերդ դնես հոգնած ծնկներիս։ Ու հին, փոշեպատ հայելիների Մշուշում կորած՝ խոնջանա հոգիս։ Եվ սիրել բախտը՝ պարզ ու երկրային, Ցանկություններդ մեղկ ու կամակոր — Եվ սիրել քո տան փոշապատ ուղին Եվ սենյակներիդ տխրությունը գոլ…

1916

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Կարինե Քոթանճյանին» բանաստեղծությունը (1916, «Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) Կարինե Քոթանճյանի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 8-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12