«Այն արև՜ն է՝ կարմի՛ր ու հասուն…»
«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921
Այն արև՜ն է՝ կարմի՛ր ու հասուն,
Կախվել է, որպես վառ մի միրգ,
Կարոտող շրթեր է ուզում,
Բորբոքում է գրգիռ ու կիրք։
Շոգ շրթեր ու կոնքեր է ուզում,
Գգվանքներ արնաքամ ու տաք, —
Այն արևն է՝ կարմիր ու հասուն,
— Ինչքան լա՛վ է հատնումը հստակ։