«Արնակեզ, սուր մի նիզակ…»
«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921
Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ. —
Աշխարհքում էլ ի՞նչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգում գամված մի նիշ, —
Միայն դո՜ւ, լույս ու շուշան —
Եվ չկա ո՜չ մի ուրիշ։