Անցնել բովանդակությանը

«Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին…»

«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921

Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին, Միայն շոգ ու հեշտանք անուշ. Վառվում է զոհերի հոգին, Փռվում է տխրություն ու մուժ… Ինչքան տա՛ք արյուն է հոսել, Ոսկեծուփ հեղեղներ արյան, Նո՜ւյն արևն է կարմիր ու լուսե, Նո՜ւյն անուշ աշխարհի՜ վրա…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին…» ութնյակ բանաստեղծությունը (1921, «Ութնյակներ արևին» ժողովածուից) վիշտի և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Ութնյակներ արևին
Տողերի թիվ 8