Արեգակ
(Մանկական)
1882
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր, հեռացեք,
Արևին ճանպա տըվեք։
Թողեք դա գա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կա՛րմիր արև, ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վե՜ր եկ։
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս,
Պսպըղում է ոսկու պես։
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ։