Անցնել բովանդակությանը

Արեւագալը

1901

Հորիզոնեն վար լույսի պար մը կ՚ իջնե, Ընդելուզված՝ ճաճանչներով ոսկեհյուս. Շուտ կ՚ անհետի մութն ու խավար կու տա խույս, Աշխարհ արփվույն հուր գալուստը կ՚ ողջունե։ Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ, Զվարթ երգերը միշտ կը լսվին գեղջուկին. Ու զմրուխտի, ադամանդի երանգներ Կը փողփողին մեջը լույսի վառ գըրկին։ Խորհուրդներու մըռայլը շուտ կը մարի, Բընության այս հըրատ զարթոնքին հանդեպ, Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜։ Կը սրբըվին թոնուտ աչքերը տըխուր, Ուրախության ժպիտներուն տակ անհուն. Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր։ 1901, Հունիս

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1901 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 15