Անցնել բովանդակությանը

Արև

1884

Արև՛, արև՛, դու մեզանից Երբ հեռացար դեպ հարավ, Ձմեռն եկավ և ամեն ինչ Հափշտակեց ու տարավ։ Աստված սիրես, էլ մի՛ գնար, Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ, Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք Միշտ, իրիկուն, առավոտ։ Որքան գոհ ենք, որ դու բերիր Գարնան անուշ եղանակ, Ա՜խ, երանի գարուն լինի Տարին բոլոր ժամանակ։ Տես թե ինչպե՜ս փթըթել են Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ, Տես թե ինչպես տարածվել է Ամենայն տեղ անուշ հոտ։ Քեզ են գովում թռչնիկները Իրանց քաղցր դայլայլով, Հովիվը իր մեղմ սրինգով, Հոտաղն անուշ հոլոլով։ Չէ՛, արև ջան, էլ չըգնաս, Էլ չըթողնես մեզ կարոտ, Գնա քնի՛ր գիշերները, Առավոտը եկ մեզ մոտ։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Արև» բանաստեղծությունը (1884) մանկականի և արևի մասին։

Երեխաների խնդրանքն արևին՝ էլ չհեռանալ, որովհետև երբ գնաց հարավ, ձմեռն ամեն ինչ տարավ։ Գարնան պատկերները՝ ծառ, ծաղիկ, թռչունների դայլայլը, հովվի սրինգը, բոլորը արևի գովքն են, և վերջին տունը երեխայի տրամաբանությամբ լուծում է խնդիրը՝ գիշերը գնա քնիր, առավոտը եկ մեզ մոտ։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1884 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24