«Աղջկա կոնքերի նման…»
«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921
Աղջկա կոնքերի նման
Երազուն, կիզուն ու հասուն՝
Վառվում է արևի ծնծղան
Աշխարհի անհո՛ւն երազում։
Դաշտերից նժույգներ են վազում,
Վրնջում են կրքոտ ու վառ, —
Աղջիկները չար խոսք են ասում —
Ու խնդում Է արևը խելառ…