Անցնել բովանդակությանը

Հայրենիքում իմ արնաներկ

«Երկիր Նաիրի» ժողովածու · 1917

Հայրենիքում իմ արնաներկ Գիշերն իջավ անլույս ու լուռ. Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ Եվ վարդի բույր, և սրտի հուր։ Ամեն մի միտք հիմա մի վերք, Ամեն հայացք հատու մի սուր, Արնոտ դիերն են համր ու մերկ Նայում երկինք անզոր ու զուր։ Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված Մեր նաիրյան սիրտը բեկված, Հրով որքա՜ն խորհրդավոր, Ահա որպես ծաղիկ թեքված Մեր հին հոգին համր ու մոլոր, Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ…

1917

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Հայրենիքում իմ արնաներկ» սոնետ բանաստեղծությունը (1917, «Երկիր Նաիրի» ժողովածուից) Հայաստանի և Նաիրիի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու Երկիր Նաիրի
Տողերի թիվ 14