Անցնել բովանդակությանը

«Որպես Լայերտի որդին…»

«Երկիր Նաիրի» ժողովածու · 1916

Որպես Լայերտի որդին, որպես Ուլիս մի, թողած և հող և տուն, Անցա ծովեր ու ցամաքներ ես — Ամեն տեղ օտար և անխնդում։ Ու հոգնած քայլով ահա կրկին Վերադարձնում եմ հայրենի հող, Դեպի քարերըրդ ազնիվ ու հին, Եվ խրճիթներըդ ահով նիրհող։ Նվագով անուշ քանի սիրեն Կանչում էին ինձ և կախարդում, Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն, Պահեց անունըդ վշտում արթուն։ Ցուրտ հեռուներում, անլռելի Կրկեսների մեջ սրտով մոլոր Երազում էի քո սիրելի Եվ մեղմ երգերը, որպես օրոր։ Ու կարոտակեզ ահա կրկին Վերադարձնում եմ, որ առհավետ Ունկնդիր լինեմ քո հին երգին Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ…

1916

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Որպես Լայերտի որդին…» բանաստեղծությունը (1916, «Երկիր Նաիրի» ժողովածուից) հայրենիքի և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Երկիր Նաիրի
Տողերի թիվ 20