Անցնել բովանդակությանը

Իջնում է գիշերն անգութ ու մթին

«Երկիր Նաիրի» ժողովածու · 1917

Իջնում է գիշերն անգութ ու մթին Եվ այգը բացվում դառն ու մահահոտ, Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ Հավատում է դեռ քո առավոտին։ Թող կիտվի խավարն ավելի խրթին Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ, Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ, Մեխվի զոհ֊երկրիս անարգված սրտին։ Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.— Թող գուժկան գիշերն ահասաստ դավե— Որքան մութը սև՝ այնքան ես համառ, Երկնիր իմ երկիր հավատով անմար, Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ…

1917

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու Երկիր Նաիրի
Տողերի թիվ 14