Անցնել բովանդակությանը

Մի՞թե վերջին պոետն եմ ես

«Երկիր Նաիրի» ժողովածու · 1913

Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի, Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ Պատել, պայծառ Նաիրի։ Վտարանդի, երկրում աղոտ, Լուսեղ, քեզ եմ երազում, Եվ հնչում է, որպես աղոթք Արքայական քո լեզուն։ Հնչում է միշտ խոր ու պայծառ, Եվ խոցում է, և այրում, Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ, Թե՞ վերքերն իմ հրահրուն։ Ահով ահա կանչում եմ քեզ Ցոլա, ցնորք Նաիրի՛, — Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի…

Ամառ, 1913

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1913 թ.
Ժողովածու Երկիր Նաիրի
Տողերի թիվ 16