Անցնել բովանդակությանը

Վեչեսլավ Իվանովին

«Երկիր Նաիրի» ժողովածու · 1915

Վարդավառի վարդերը վառ Երգող երգչիդ երդվում եմ ես. Չըկար երկրիս նըման պարտեզ — Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր… Սրտի երգիչ, դու բոցավառ Լուսե երգով ասա հրկեզ Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես Վառված ու որբ երկրիս համար։ Ինչպես կարկուտն արտն անարատ Վայր է թափում, այնպես առատ, Այնպես անգութ երկրում իմ որբ, Նայիր թափված քանի կորյուն — Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն — Վերքեր֊վարդեր արնոտ ու բորբ…

Ստեղծագործությունն ակրոստիկոս է, տողերի սկզբնատառերը կազմում են «ՎԵՉԵՍԼԱՎ ԻՎԱՆՈՎ» անունը։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու Երկիր Նաիրի
Տողերի թիվ 14