Անցնել բովանդակությանը

Զաւակս

«Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» ժողովածու

Զաւկի մը շնորհն անգամ, ո՛վ Տէր, զլացար Ինծի ընդմիշտ, և այդ մասունքը սիրոյս Արգիլեցիր փականքներու տակ անյոյս, Եվ զիս իմ մէջս սպանեցի՜ր չարաչար…։ Երբ ես ծռիմ՝ ան բարձրանա՜ր քովս ի վեր, Իմ սպառած կեանքիս հիւթովն առլըցուկ. Ե՛ս հովանի անոր և ա՜ն՝ ինձ նեցուկ, Ու նո՜ր արև՝ աչքին մէջ աչքը՜ս գոցուէ՜ր…։ Մինչդեռ հիմայ դուռնէ ի դուռ, մինչև վերջ, Քիչ մը գորով պաղատելով՝ պիտի գամ Օտար տղոց քով թափառկիլ հարաժամ… Օտար տղոց աչուըներուն, հոգւոյն մէջ Դողդողագին պիտի տղա՜ս որոնեմ, Եվ անծանօթ՝ պիտի մեռնի՜մ անոնց դէմ…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Կէս գիշերէն մինչեւ արշալոյս
Տողերի թիվ 14