Անցնել բովանդակությանը

Երազ ու կեանք

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Ես չգտայ կեանքին մէջ, Իր էջերուն մէջ հազար՝ Ճաճանչաւոր ոչ մէկ էջ Իմ երազիս հաւասար… Ես չկրցայ երազէս Ապրիլ ոչ իսկ տող մ՚երբեք. Խաւարին մէջ կ՚երթամ ես Այս մտածմամբ սրտաբեկ… Երազն ինչպէ՞ս կը ծնի, Այնքան աղուոր, լուսաւոր, Կեանքի մութէն դժպըհի… Բայց չէ՞ արդեօք կեանքն անոր՝ Երազին ծնունդն անկատար, Զայն չգտնող, խնդրո՜ղ հար…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Երազ ու կեանք» սոնետ բանաստեղծությունը («Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածուից) երազի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14