Անցնել բովանդակությանը

Երազ

«Հոգեր» ժողովածու

Այս գիշեր զքեզ ես երազեցի Եվ կը փնտըրեմ այսօր ամէն տեղ Մազերըդ՝ խաւար, նայուածքըդ՝ կանթեղ, Ակռաներդ՝ մարգրիտ, ականջըդ՝ խեցի։ Այս գիշեր զքեզ ես երազեցի Եվ բերնիս վրայ շրթունքիդ հիւթեղ Վերադարձաւ համն ու դողաց այնտեղ։ Քայլերուդ առաջ լայնօրէն բացի Ժանգոտած հոգիս և եկար, անգէ՛տ, Ճամբորդութենէ մը ինչպէս երկար Բազուկներուս մէջ՝ որբ քու մարմինէդ։ Օ՛հ, նստէ հիմա և ա՛լ մի՛ երթար, Հիմա՛, մեղքըցիր և եթէ կրնաս Զիս քիչ մը սիրէ՛, ո՜վ բարի տղաս…

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Երազ» սոնետ բանաստեղծությունը («Հոգեր» ժողովածուից) երազի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հոգեր
Տողերի թիվ 14