Անցնել բովանդակությանը

Ոսկին

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Ոսկին փախաւ՝ սրդողած1: Նկուղներու մէջ հիմայ, Նման ու մօտ հանքերուն՝ ուրկէ տակաւ2 բարձրացեր, Նազանքով վեր էր ելեր ու սփռուէր երկրի վրայ, Նկուղներու մութին մէջ՝ հիմայ ոսկին կը քնանայ։ Աշխարհ այրի է անկէ։ Աշխարհ՝ որ զայն կ՚անիծէր, Կորուսած լոյսը անոր՝ հիմայ կուրցեր է կարծես, Ոսկին մաքուր էր ու զուտ, ոսկին մանուկ էր ու ծեր. Գեղեցկութիւն էր ոսկին, ոսկին ժպիտ էր ու սէր։ Ձրի բարիք մըն էր ան՝ հեռուներու աստղին պէս. Ինքզինք անհուն մասերու բաժնած աստղի էր նման, Որ մութ գիշեր մը մարդոց ինքն ընծայուէր գաղտնապէս. Խորհրդաւոր իր խաղին աշխարհն ըրեր էր կրկես…։ Երկաթներու շողիւնէն և աղմուկէն որոտման՝ Ոսկին վախցած հեռացաւ…։ Արուեստից մայրն էր ոսկին, Աղախին-մայրը անոնց, և արուեստներն արդ կ՚ողբան Շիջումն անոր հրահրած քուրաներուն սրբազան։ Ոսկին՝ մաքուր ու մաքրող՝ խտացած հուրն էր հողին։

Ծանոթագրություններ

  1. 1 Սրդողել — նեղանալ, բարկանալ, խռովել
  2. 2 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 17