Անցնել բովանդակությանը

«Ամառվա կապույտ, անդորր գիշերին…»

1940

Ամառվա կապույտ, անդորր գիշերին, Ժայռի կատարին նստել եմ մենակ՝ Հայացքըս հառած նիրհ մտած ծովին։ Լո՜ւռ է ամեն ինչ և ամենուրեք. Ժամանակն՝ անշարժ, և ողջ տիեզերք Լցված խորազգաց, խորին լռությամբ։ Պա՛հ երանավետ և նվիրական, Անհուն լռություն տիեզերական։ Ե՛ս տեսնում եմ ինձ, ե՛ս լսում եմ ինձ Ե՛ս զգում եմ ինձ, ճանաչում եմ ինձ։

1940

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1940 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10