Անցնել բովանդակությանը

Ո՞ր մէկն անոնցմէ...

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Ո՞ր մէկն անոնցմէ, որոնց նայեցայ Գորովով մ՚անհուն, ունէր գաղտնիքներ, Զոր իբրև ընծայ Օր մ՚ինծի յանձնել պիտի փափագէր… Եվ պիտի ուզէր, որ ի փոխարէն Ծանրածանր, խորունկ խորհուրդը կեանքիս Ես բանամ իրեն, Որպէսզի անկէ թեթևցընէ զիս… Գէթ մէկը, անշուշտ, այսքան տարուան մէջ, Անոնցմէ, որոնց ըղձացի ես նոյն Ըղձանքով անշէջ, Կ՚ուզէր, որ դիմէ հոգիս իր հոգւոյն… Եվ ան ալ հիմայ, չսիրուած, մինա՛կ, Այս բազմութեան մէջ ինծի պէս գուցէ Իր անյիշատակ Անսէր օրերուն վերջը կը սպասէ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ո՞ր մէկն անոնցմէ...» բանաստեղծությունը («Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածուից) սիրո և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 16