Անցնել բովանդակությանը

Կին մը, կհաւտամ

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Կին մը, կը հաւտամ, թէ կին մը նորէն Կրնայ հասկընալ ու մեղքընալ զիս, Երբ ամէն, ամէն բան ըսեմ իրեն, Երբ որ մատներով շոշափէ հոգիս… Քիչ մ՚իրեն նման ըլլալուս համար Իրմէ հեռացած ըլլալով հանդերձ, Գտնելուն համար զիս հիւանդ, տկար, Հիւծած ծարաւէ՝ աղբիւրին ի մերձ։ Ո՛չ, երբեք չըսէ պիտի ան. ինչպէ՞ս… Կամ ինչո՞ւ, ինչո՞ւ, կամ՝ գէշ ըրեր ես, Այլ՝ պիտի հծծէ, դժբախտ… և նայի Աչքիս մէջ այնպէս, ինչպէս վիրաւոր Եղբոր մը վէրքին, տառապած եղբոր, Ու միայն բուժել զիս ուզէ պիտի…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Կին մը, կհաւտամ» սոնետ բանաստեղծությունը («Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածուից) սիրո և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 14